Բաժիններ՝

Նյու Յորքում 5 մարդ է ձերբակալվել Մանհեթենի պայթյունի կասկածանքով

Նյու Յորքում 5 մարդ է ձերբակալվել՝ կապված պայթյունի հետ, որի հետևանքով 29 մարդ էր տուժել, հայտնում է ABC News հեռուստաալիքը։

Նշվում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի անդամները և քաղաքի ոստիկանությունը ձերբակալությունները իրականացրել են երկուշաբթի գիշեր։

Կասկածյալներին ձերբակալելու միջոցառման շրջանակում իրավապահները կասեցրել էին Նյու Յորքը Բրուքլինին միացնող կամրջի երթևեկությունը։

Սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում և Նյու Ջերսիում 2 պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով տուժել էր գրեթե 30 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս