Դմիտրիևը Աբու Դաբիում բանակցություններից առաջ Մայամիում կհանդիպի Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ

Պուտինի հատուկ դեսպանորդ Դմիտրիևը հունվարի 31-ին Մայամիում հանդիպումներ կունենա Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ. հաղորդում է Reuters-ը:

Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների նոր փուլը նախատեսված է փետրվարի 1-ին` Աբու Դաբիում։ Նշենք, որ Դմիտրիևը հունվարի 23-24-ին Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցել է բանակցություններին որպես ռուս-ամերիկյան տնտեսական խմբի ղեկավար։

Փետրվարի 1-ին Աբու Դաբիում անցկացվելիք բանակցությունները կանցկացվեն երկկողմանի ձևաչափով, սակայն Միացյալ Նահանգների մասնակցությունը հնարավոր է, պարզաբանել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ շեշտելով, որ Ուիթքոֆը և Քուշները հանդիպմանը չեն մասնակցի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031