«Պատերազմը չի վերջանա, քանի դեռ թուրքին Կասպից ծովում չենք խեղդել». Վովա Վարդանով

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հոկտեմբերին պետք է սպասել պատերազմի։

«Ես երբեք չեմ ասել, որ լայնամասշտաբ պատերազմ կսկսվի, ես ասել եմ՝ այն «ճանկռոցին», որը թուրքն արեց՝ երկու-երեք պոստ գրավելով, նման փորձեր նորից կարող է անել։ Հոկտեմբերին մենք պետք է պատրաստ լինենք, այլապես թուրքը կփորձի նմանատիպ գործողություններով էլի դիրքեր գրավել, որպեսզի արդարացնի այն գումարները, որ վատնում է պաշտպանական համակարգը նոր զենքերով համալրելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի բոլոր զորամասերում փորձում են հետևություններ անել, փոփոխություններ մտցնել, որն ավելի ադեկվատ կդարձնի մեր հարվածը հակառակորդին, եթե նա փորձի ինչ-որ գործողություններ անել։

Նրա խոսքով՝ հայկական կողմի սխալներից մեկն այն էր, որ 1994թ. տաք փուլը երբ մարեց, մենք հանգստացանք.

«Այն մարդիկ, որոնք բարձրաձայնում էին, թե թուրքը ռևանշիզմով է ապրում, իր երիտասարդներին դաստիարակում է այն ոգով, որ հանուն Ղարաբաղի կմեռնեն, ինչում մենք հավեսով իրենց կօգնենք, չէին լսում, մտածում էին, որ՝ ոչ, թուրքի ողնաշարը կոտրվել է։ Ապրիլը ցույց տվեց, որ թուրքի ողնաշարը չի կոտրվել։ Պատերազմը չի վերջանա, քանի թուրքին Կասպից ծովում չենք խեղդել»,- հայտարարեց նա։

Տեսանյութեր

Լրահոս