Կրեմլում հանդիպել են ՌԴ նախագահը և Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Ըստ «Ռիա Նովոստի» գործակալության՝ պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել:

Լարիջանիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցի հիմնական թեմաներն են եղել է երկկողմ համագործակցության ամրապնդումը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ այս մասին էլ հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի։

«Բանակցությունների հիմնական ուշադրության կենտրոնում էր երկկողմ հարաբերությունների ընդլայնումը, դրանց թվում՝ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը։ Միաժամանակ, կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր»,- դեսպանի խոսքերն է մեջբերել RIB լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ՝ հունվարի 16-ին, Ռուսաստանի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ Իրանում տիրող իրավիճակը քննարկելու համար։ Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են հանրապետությունում լարվածության արագ նվազեցման և դրանց առնչվող բոլոր հարցերը բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծելու փոխադարձ շահագրգռվածությունը։

Տեսանյութեր

Լրահոս