Կրեմլում կասկածի տակ չեն դնում Պետդումայի ընտրությունները ընտրողների ցածր մասնակցության պատճառով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պետդումայի ընտրություններում ընտրողների մասնակցության հայտը կարող էր ավելի բարձր լինել, սակայն ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնել չարժե, հաղորդում է Interfax-ը։
«Ավելի բարձր հայտը կողջունվեր, սակայն պետք չէ պակասեցնել հայտերի նշանակությունը, որը մենք ունենք այս պահին»,- ասել է նա։
Պեսկովն ընդգծել է, որ հայտը «չի կարելի անվանել ցածր»՝ նշելով, որ այնպիսի խոշոր քաղաքների համար, ինչպիսիք են Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, այն ավանդաբար ցածր է՝ համեմատած մյուս քաղաքների հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 18-ի ընտրություններում, ըստ նախնական տվյալների, մասնակցությունը կազմել է 47.81%։
Երեկ Ռուսաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքով Պետդումա են անցել ավանդական չորս կուսակցությունները՝ «Եդինայա Ռոսիան», Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը, Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և Սերգեյ Միրոնովի «Սպրավեդլիվայա Ռոսիան»։
Ընդ որում՝ «Եդինայա Ռոսիան» առաջատարն է՝ ընտրողների ձայների 54.19 տոկոսով։ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը և Ռուսաստասնի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքել են 13.43 և 13.25 տոկոս համապատասխանաբար, «Սպրավեդլիվայա Ռոսիան»՝ 6.18 տոկոս։
Ոչ մի արտախորհրդարանական կուսակցություն մինչ այս պահը չի հաղթահարել 5-տոկոսանոց շեմը։