ՆԱՏՕ-ն 2017թ․մայիսին «զսպիչ ուժեր» կտեղակայի Բալթյան երկրներում և Լեհաստանում
ՆԱՏՕ-ն պլանավորում է 2017թ․մայիսին «զսպիչ ուժեր» տեղակայել Բալթյան երկրներում և Լեհաստանում։ Այս մասին The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար, չեխ գեներալ Պետր Պավելը։
Նրա խոսքով՝ որոշ ստորաբաժանումներ տեղում կլինեն նաև ավելի վաղ։ Վերջինս նշել է, որ զինվորականների խմբերը կժամանեն հաջորդ տարվա առաջին կեսին։
Մոտ 1000 ամերիկացի զինծառայող Լեհաստան կժամանի ապրիլին գերմանական Ֆիլզեկ քաղաքից։
Դաշինքի երկրների ղեկավարները հուլիսի 8-ին պայմանավորվել էին ստեղծել 4 գումարտակ Բալթյան երկրներում և Լեհաստանում։
Ավելի վաղ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ի գումարտակների տեղակայումը կապված չէ Ռուսաստանի ռազմական ձգտումների հետ։