«Ավելի լավ, որ Կարեն Կարապետյանը հանրապետական չէ». ՀՀԿ-ական պատգամավոր

«Տնտեսական փոփոխությունների համար պետք է նախապատրաստել քաղաքական դաշտը, իրավական դաշտը, ինչն արվում է»- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Նրա խորին համոզմամբ՝ տարբեր ժամանակահատվածներում տարբեր հմտություններ ունեցող մարդիկ են պետք: Նա նկատեց՝ խոսում են, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը որտեղ աշխատել է՝ լավ իմիջ է ունեցել: Ըստ նրա՝ հենց այնպես չէ վարչապետի ընտրությունը.

«Կարեն Կարապետյանը դրական էմոցիաներ է առաջացնում»:
«Կարեն Կարապետյանն ավելի լավ, որ հանրապետական չէ, որ ինքն այդ ժամանակահատվածում չի շփվել այն համակարգի հետ, որի մասին այսօր քննադատություններ են հնչում»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հարցին, թե այսինքն՝ կեղտոտ կուսակցություն է, հիմա ավելի լա՞վ է, որ նա եկել է, Լ. Ալեքսանյանը հորդորեց պրովոկացիոն հարցեր չտալ և նշեց, որ խոսքը դրա մասին չէ: Լրագրողի ճշտող հարցին, թե ինչո՞ւ է լավ, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ական չէ, Լ. Ալեքսանյանն այսպես պատասխանեց.

«Խնդիրն այն է, որ Կարեն Կարապետյանը մեր երկրի և դրականի, և եղածի հետ քիչ է կապված: Ինքը համոզված է խոսում, կտրուկ բաներ չի ասում, բայց համոզված է խոսում»:

Տեսանյութեր

Լրահոս