ԲՀԿ-ում մթնոլորտը լարված է. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԲՀԿ-ում մթնոլորտն այնքան է լարված, որ որեւէ մեկը որեւէ մեկի հետ որեւէ հարց չի քննարկում, միմյանց հեռախոսազանգերին չեն պատասխանում, վախենում են` մի բան այնպես չանեն, «լինչի ենթարկվեն», ասել է` մանդատից զրկվեն:
Ծառուկյանը բոլորին հասկացրել է, որ խաղը փոխվել է, քաղաքականությունից մոտ երկու տարվա բացակայությունը ստիպել է այլ կերպ նայել թիմին, գործընթացներին, ու հիմա փորձում է հասկանալ` վստահելիների ինչ թիմով պետք է մտնի պառլամենտ:
Ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների, Ծառուկյանի համար խիստ կարեւոր է, թե ով է լինելու 18-ին ՀՀ վարչապետը. արձանագրենք, որ նա հակված է այդ պաշտոնում տեսնելու Սերժ Սարգսյանին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում:



