
Դավիթ Հարությունյանը` ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մայիսի 18-ին հրաժարական տվող կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի․ Կարեն Կարապետյանի կադրերը կմնան իրենց տեղում: Պաշտոնին հրաժեշտ կտա միայն աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ կնշանակվի ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, ՄԱԿ-ում ներկայացուցիչ՝ փոխարինելով Արման Կիրակոսյանին:
Աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում քննարկվում են Հարությունյանի տեղակալ Վահե Ստեփանյանի և միջազգային տնտեսական ինտեգրման փոխնախարար Մակար Ղամբարյանի թեկնածությունները:
ՀՀԿ-ում նաև արդարադատության նախարարի փնտրտուքների մեջ են, քննարկվում է Գևորգ Կոստանյանի, Հրայր Թովմասյանի և անգամ Հովհաննես Սահակյանի տարբերակը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: