Հայտնի է՝ ով է համակարգել Ծառուկյանի դեմ ըմբոստությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքի «12-ի գործը», ըստ որոշ տեղեկությունների, համակարգել է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը։ Պարզելով, որ իր թիմը՝ Նապոլեոն Ազիզյան, Հարություն Ղարագյոզյան եւ հարազատ որդին՝ դաշինքի համամասնական ցուցակի 11-րդ համար Արթուր Մանուկյան, հայտնվել է 23 ինքնաբացարկ «ներկայացնողների» ցուցակում, Մանուկյանը գործի է անցել՝ նախաձեռնելով «քցվածների» իրավունքների վերականգման գործընթաց։

Նա նախ ստացել է Բաղրամյան 26-ի «դաբրոն», իսկ ԿԸՀ նիստից առաջ, որը պետք է քններ դիմումների հետ վերցնելու հարցը, երբ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդիկ Բաբայանն «ատչոտ» է պահանջել Աբրահամ Մանուկյանից, քանի որ իր միջնորդությամբ են Ազիզյանն ու Ղարագյոզյանը հայտնվել դաշինքի ցուցակում, նա Էդոյի հետ այցելել է Ազիզյանի առանձնատուն, որպեսզի վերջինիս իբր համոզի հետ կանգնել իր մտադրությունից։

Այնինչ ԿԸՀ-ում գրեթե նույն ժամին Մանուկյանների ներկայացուցիչը բողոքարկում էր նաեւ նրա որդու դիմումը։ Նշենք, որ ԲՀԿ-ական շրջանակներում խոսում են, որ իրականում «քցել» են Ծառուկյանին, որն աստղաբաշխական գումարներ է տվել այս 23-ին, բայց նրանք իրենց խոստացած ձայների չնչին մասն անգամ չեն ապահովել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031