ՀՀԿ-­ն և ՀՅԴ­-ն 2017-­2022 թվականների համար կնքելու են կոալիցիոն համաձայնագիր

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-­ն ավարտել են կոալիցիոն համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունները: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը: «Բանակցություններն արդեն ավարտվել են, կարող եմ ասել, որ փաստաթուղթն արդեն պատրաստ է: Այն շուտով կհրապարակվի»,­- ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ երկու կուսակցությունների միջև ստորագրվելիք փաստաթուղթը կոչվելու է կոալիցիոն համաձայնագիր: «Հանրապետականը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը 2017­-2022թթ համար կնքելու են կոալիցիոն համաձայնագիր»,-­ ընդգծեց Շարմազանովը:

Նրա խոսքով` նիստի ընթացքում Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների կամ հանձնաժողովի նախագահների հարց չեն քննարկել:

Շարմազանովը չբացառեց, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը կարող է կրճատվել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 131 պատգամավորի փոխարեն նորընտիր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031