
Քրդերի հետ բախումներում թուրք զինվոր է սպանվել

Թուրքիայի անվտանգության ուժերի հաղորդմամբ՝ Քրդստանի բանվորական կուսակցության և թուրքական ժանդարմերիայի միջև կրկին բախում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Շըրնաքում տեղի ունեցած բախումների հետևանքով սպանվել է 1 թուրք զինվոր: Քրդերի հետ բախումներ էին գրանցվել նաև մայիսի 11-ին Աղրը նահանգի Դողուբայազետ և Վանի նահանգի Չալդըրան շրջանների միջև ընկած Թոնդուրեք լեռան հատվածում թուրքական ԶՈՒ կողմից PKK դեմ իրականացվող հատուկ գործողությունների ժամանակ սպանվել էր 2 թուրք զինվոր, 11-ը՝ վիրավորվել:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխում է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր: 1980-ականներից մինչև հիմա թուրքական ԶՈՒ-ի քրդական ուժերի հետ ունեցած բախումների հետևանքով գրանցվել է մոտ 50 հազար մարդկային կորուստ: