Բաժիններ՝

Գերմանիայում կասկածելի խոսակցության պատճառով էվակուացրել են թռիչքի պատրաստվող օդանավը

Քյոլնի օդանավակայանում 167 ուղևորի տեղափոխել պատրաստվող օդանավն անսպասելի էվակուացվել է կասկածելի խոսակցության հետևանքով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-­ն:

Նշվում է, որ Niki ավիաընկերության Boeing 737 օդանավն արդեն պատրաստ է եղել թռիչքի դեպի Մալյորկա, երբ երկու ուղևոր դուրս են նետվել օդանավից և անվտանգության աշխատակիցներին հայտնել են, որ կասկածելի խոսակցություն են լսել:

Նրանք հրաժարվել են վերադառնալ իրենց տեղերը: Անվտանգության աշխատակիցները մյուս ուղևորներին ևս խնդրել են լքել օդանավը: Ուղևորների իրերն ուղարկվել են կրկնակի ստուգման, իսկ ուղևորները ստիպված են եղել մնալ սպասասրահում:

Արդյունքում ոչ օդանավում, ոչ ուղևորների իրերի մեջ կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել: Մի քանի ժամ անց օդանավը ուղևորվել է Մալյորկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031