Ադրբեջանը ներդրումներ է կատարում «Արևելք-Արևմուտք» միջանցքի զարգացման մեջ. Ալիև
Ադրբեջանի նախագահը նշում է, որ Ադրբեջանն ապահովում է անվտանգ և հուսալի տարանցում՝ արևելքից արևմուտք և հակառակ ուղղությամբ:
«Այսօր մենք խոշոր միջոցներ ենք ներդնում «Արևելք-Արևմուտք» տրանսպորտային միջանցքի զարգացման գործում, որն այժմ ավելի քան երբևէ պահանջված է՝ հաշվի առնելով մատակարարման ավանդական շղթաների խափանումները և լոգիստիկ ու տարանցիկ խնդիրները։
Ադրբեջանն ապահովում է անվտանգ և հուսալի տարանցում արևելքից արևմուտք և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև հյուսիսից հարավ և հարավից հյուսիս»,- ասել է Իլհամ Ալիևը։



