«Անհրաժեշտության դեպքում պետք է որոշիչ հակահարված տանք ՀԱՊԿ առջև ծառացած մարտահրավերներին». ՀՀ-ում Բելառուսի դեսպան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առջև կան ծառացած մարտահրավերներ, քանի որ աշխարհը գնալով ավելի ագրեսիվ է դառնում: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը:
«Կազմակերպության առջև ծառացած խնդիրներ են ահաբեկչության, թմրանյութերի տարածման դեմ պայքարը, մարդկանց և մարդկային օրգանների առևտրի դեմ պայքարը: Այս ուղղություններով կազմակերպությունը շատ ակտիվ աշխատում է: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք, որպեսզի անհրաժեշտության դեպքում որոշիչ հակահարված տանք այս մարտահրավերներին»,-ասել է Նազարուկը:
Դեսպանը հավելեց, որ հենց այդ մարտահրավերները հաղթահարելուն են միտված ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների և կազմակերպության բոլոր կառույցների ջանքերը: