Ես պարզապես վստահ եմ՝ Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ. Արտակ Բեգլարյան
ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Հերթական աբսուրդ մեղադրանքով ձերբակալությունն է տեղի ունեցել՝ իշխանությունների քաղաքական նպատակներից ելնելով:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, լեգենդար հետախույզ ու հայրենասեր արցախցի Արտուր Ավանեսյանի «Կանդազի) ձերբակալությունն այդ շարքից է:
Պատկերացրե՛ք, ձայնագրությունում նա ասում է. «Համ գործն ա ինյան, համ հողն ա ինյան, համ տոնն ա ինյան (Ե՛վ աշխատանքը կլինի, և՛ հողը կլինի, և՛ տունը կլինի):
Նման ծրագրային թեզերի հնչեցումից հետո մարդուն շռնդալից կերպով ձերբակալում են ու փորձում հեղինակազրկել և՛ իրեն, և՛ նրա կուսակցությունը:
Ես պարզապես վստահ եմ, որ Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ:
Փաշինյանական իշխանությունները ոչնչի առջև կանգ չեն առնելու վերարտադրվելու համար, դե իսկ նրանց իրավախախտումները կարող են քննվել միայն իրենցից հետո»:



