Բաժիններ՝

Գերմանիան Ֆրանսիային առաջարկել է ընդլայնել երկկողմ համագործակցությունը

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Փարիզին առաջարկել է համատեղ
ներկայացուցչություններ ստեղծել Եվրոպական հանձնաժողովում և միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև ընդհանուր բյուջե եվրագոտու երկրների համար:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-­ն, սոցիալ­դեմոկրատ Զիգմար Գաբրիելի առաջարկությունների համաձայն` ընդհանուր ներդրումներ պետք է իրականացվեն գիտության, ճանապարհային ենթակառուցվածքում և օնլայն ցանցում:

Ընդհանուր բյուջե սահմանելու մասին առաջարկով ելույթ է ունեցել Գերմանիայի կանցլերի թեկնածու, Գերմանիայի սոցիալ­դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը: Նա նշել է, որ Եվրոխմբի պետությունները պետք է ընդհանուր խնդիրներ լուծեն, այդ իսկ պատճառով համատեղ ֆինանսական բյուջեն իմաստ ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031