Ռուսաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները քննարկել են սիրական խնդիրը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի արտգործնախարար Այման ասՍադադիի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հեռախոսազրույցի ժամանակ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում անվտանգության գոտիների հաստատման վերաբերյալ Աստանայում ստորագրված հուշագրի շրջանակներում ռազմական գործողությունների դադարեցման գործընթացի ընդլայնման հարցը: Հեռախոսազրույցի ժամանակ նախարարները քննարկել են նաև պաղեստինաիսրայելական երկխոսության վերսկսմանը նպաստելու հարցը:
Սիրիական խնդրի կարգավորման շուրջ Աստանայում տեղի է ունեցել միջազգային մակարդակով բանակցությունների 4 փուլ՝ 2017-ի հունվարի 23-ից 24-ին, փետրվարի 15-ից 16-ին, մարտի 14-ից 15-ին և մայիսի 3-ից 4-ը: Ապրիլի 4-ին Աստանայում սիրիական խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ընթացքում ստորագրվել է հուշագիր Սիրիայի տարածքում 4 անվտանգության գոտիներ ստեղծելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրվել է երաշխավոր երկրների` Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի կողմից: Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` որոշվել է այդ շրջաններում արգելել զենքի կիրառումը և այդ տարածքների բնակչությանը ցուցաբերել հումանիտար օգնություն: