«Էրդողանը մերժել է մասնակցել Կիպրոսիում ԵՄ գագաթնաժողովին. Կիպրոսի նախագահ

Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել են մասնակցել ապրիլի 23-24-ը Կիպրոսում կայացած ոչ պաշտոնական ԵՄ գագաթնաժողովին, սակայն Էրդողանը մերժել է հրավերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հունական «SKAI» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Քրիստոդուլիդեսը նշել, որ Կիպրոսը փորձում է օգտագործել ԵՄ-ում իր նախագահությունը՝ Անկարայի հետ ունեցած բացը փակելու համար, սակայն թուրք պաշտոնյաները շարունակում են դիմադրել կղզում անցկացվող բարձր մակարդակի գագաթնաժողովներին մասնակցելու հարցում։

Ըստ նրա՝ Թուրքիայի հետ սերտ կապեր ունեցող տարբեր ԵՄ անդամ պետություններ նույնպես ներգրավված են եղել գագաթնաժողովին Թուրքիային հրավիրելու գործընթացում ու դա միտված էր նրան, որ Անկարան խուսափի հրապարակային մերժումից։

Քրիստոդուլիդեսը հայտնել է, որ առաջարկը «ճկուն» էր և ներառում էր ոչ միայն նախագահ Էրդողանի մասնակցությունը առաջնորդների գագաթնաժողովին, այլև արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի կամ ընդհանուր գործերի խորհրդի Եվրոպական հարցերով փոխնախարարի մասնակցությունը։ Կիպրոսի նախագահը ընդգծել է, որ իրենց նպատակը ոչ թե վերջնական մերժում ստանալն է, այլ դրական զարգացումներ ստեղծելը և հավելել. «Մենք ստացանք այն ուղերձը, որ դրանք դրական չեն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930