Բաժիններ՝

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը մարտին կրճատվել է

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին 4.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 4 մլրդ 705 մլն դոլար: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Մարտին՝ փետրվարի համեմատ նվազել է 13.1, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 6.8 տոկոսով: Գարնան առաջին ամսին առևտրաշրջանառությունը եղել է 1 մլրդ 579.9 մլն դոլար:

Արտահանումը տարվա առաջին երեք ամիսներին 4.5 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 1 մլրդ 760.2 մլն դոլար: Մարտին՝ փետրվարի համեմատ կրճատվել է 19.9, իսկ 2025-ի մարտի համեմատ՝ 12.6 տոկոսով: Մարտին արտահանման արժեքը եղել է 564.6 մլն դոլար:

Ներմուծումը հունվար-մարտին 4.6 տոկոսով գերազանցել է 2025-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 2 մլրդ 944.8 մլն դոլար: Մարտին՝ փետրվարի համեմատ նվազել է 8.7, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 3.2 տոկոսով: Մարտին ներմուծման ծավալը եղել է 1 մլրդ 15.3 մլն դոլար:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալների կրճատումն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Պարսից ծոցի տարածաշրջանում փետրվարի 28-ից պահպանվող ռազմական լարվածությունից բխող գործոններով, գերազանցապես՝ լոգիստիկայի խաթարմամբ:

ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հունվար-մարտին եղել է 378.30, իսկ մարտին՝ 377.36 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930