Բաքվում գովազդային վահանակների վրա Փաշինյանն է
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստան եկած ադրբեջանական փորձագիտական խմբի համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Դու քայլում ես Բաքվում, կանգնած սպասում ես լուսացույցին, որ անցնես փողոցը, և հանկարծ գովազդային էկրանից քեզ է նայում Հայաստանի վարչապետը՝ հայտարարելով, որ պատրաստվում է ընդլայնել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ»։



