Բաժիններ՝

ԿՀՎ-ն Սառը պատերազմի տարիներին փորձեր է իրականացրել Հյուսիսային Կորեայից գերեվարվածների վրա․ The Intercept

Անցյալ դարի կեսերին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) մտքի վերահսկման փորձեր է իրականացրել հյուսիսկորեացի ռազմագերիների վրա։ Այս մասին հայտնել է The Intercept պորտալը՝ հղում անելով գերատեսչության գաղտնազերծված փաստաթղթերին։

Ըստ փաստաթղթերի՝ փորձարկումներն իրականացվել են ամերիկյան «MK-Ultra» ծրագրի շրջանակներում, որն ԱՄՆ ԿՀՎ-ն անցկացրել է 1950-ական և 1960-ական թվականներին՝ մարդու հոգեբանությունը կառավարելու նպատակով թմրամիջոցների կիրառման հնարավորությունները ուսումնասիրելու համար։ Նշվում է, որ ԿԺԴՀ-ից գերեվարված զինվորականներին ենթարկել են պոլիգրաֆի (ստի դետեկտորի) ստուգումների, ինչպես նաև նախապատրաստվել են ավելի դաժան բնույթի փորձարկումներ։ Բացի ԱՄՆ-ից, այդ փորձերը կատարվել են նաև հենց Կորեական թերակղզում և Ճապոնիայում։ Ըստ հրապարակման՝ դրանց ընթացքում «զինվորականներն օգտագործել են պոլիգրաֆի օպերատորի, ինչպես նաև հոգեբույժների ու հոգեբանների թիմ»՝ ռազմագերիների վրա փորձարկումներ անցկացնելու համար։

Փաստաթղթերում նշվում է, որ մարդկանց վրա փորձարկումների ծրագրի մասին առաջին հիշատակումը պարունակվում է 1950 թվականի մի ծառայողական գրության մեջ։ Դրանում մանրամասն նկարագրված է պոլիգրաֆի, տարբեր դեղամիջոցների և հիպնոսի կիրառումը՝ «անձի վերահսկման նպատակով»։ Ավելի ուշ գրված գրության մեջ նաև խոսվում է «հիպոսպրեյ» կոչվող սարքերի մասին, որոնք թույլ են տալիս մարդուն գաղտնի ներարկել հանգստացնող նյութեր՝ առանց ասեղ օգտագործելու։ Հիշատակվում են նաև «արցունքաբեր գազով մատիտը» և այլ «անհայտ գործողության սարքեր»։

2024 թվականի վերջին Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանին կից National Security Archive հասարակական հետազոտական կազմակերպությունը հրապարակել է ամերիկյան կառավարության գաղտնազերծված փաստաթղթերը, ըստ որոնց՝ 1952 թվականին ԿՀՎ-ն թմրամիջոցներ և հիպնոս է կիրառել Խորհրդային Միության օգտին աշխատելու մեջ կասկածվող երկու անձանց հարցաքննության ժամանակ։ Կազմակերպությունը հրապարակել է նաև այլ փաստաթղթեր, որոնք, ինչպես ընդգծվում է, վերաբերում են վարչության աշխատակիցների կողմից «թմրամիջոցների, հիպնոսի, մեկուսացման, զգայական զրկման (սենսորային դեպրիվացիայի) և այլ ծայրահեղ մեթոդների կիրառմամբ մարդկանց վրա սարսափելի փորձարկումներ» անցկացնելուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930