Բաժիններ՝

Պենտագոնի պաշտոնյան ազատվել է աշխատանքից՝ ծանոթությունների կայքում կնոջը տեղեկություններ տրամադրելու համար․ Հեգսեթ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը պաշտոնանկ է արել ռադիացիոն և քիմիական անվտանգության վարչության պետ Էնդրյու Հագին։ Պատճառը ժամադրությունների հավելվածով ծանոթացած կնոջը պետական գաղտնիքներ փոխանցելու մասին լուրերն են։ Այս մասին հայտարարել է Հեգսեթը։

«Հագն այլևս այստեղ չի աշխատի»,- Պենտագոնի ղեկավարի խոսքերն է մեջբերում CBS News-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը լրագրող Ջեյմս Օ’Քիֆի հրապարակման մասին է, ով ավելի վաղ հայտնել էր, թե Հագը իբր անծանոթուհուն բացահայտել է ԱՄՆ ազգային անվտանգության հետ կապված տեղեկությունները։ Այս հարցը Հեգսեթին ուղղվել էր մամուլի ասուլիսի ժամանակ։

ԱՄՆ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ գերատեսչությունը չափազանց լուրջ է վերաբերվում տեղեկատվության արտահոսքին և մշտապես վերահսկում է ներքին սպառնալիքները։ Նա նաև հայտարարել է, որ գաղտնի տվյալների վրա հիմնված նյութերի հրապարակումը կարող է լուրջ ռիսկեր ստեղծել։

Օ’Քիֆն այս շաբաթ X սոցիալական ցանցում հրապարակել է թաքնված տեսախցիկով նկարահանված մի տեսանյութ։

«ԱՄՆ միջուկային ստորաբաժանման ղեկավարը գաղտնի տեղեկատվություն է բացահայտել, ինչը սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար»,- գրել է նա տեսաշարին կից։

Լրագրողը նաև պնդել է, որ Հագը խոսել է ԱՄՆ-ում նյարդապարալիտիկ նյութերի առկայության մասին և հիշատակել ճառագայթահարումից հետո բանակային քիմիկոսի մահվան դեպքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930