Իրաքը 1.5 միլիարդի ներդրում է արել Թուրքիա-Սիրիա սահմանային խողովակաշարի նախագծում

Իրաքի վարչապետի մամուլի գրասենյակը հայտնել է, որ Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Բասրա-Հադիթա» նավթամուղի նախագծի մոնիթորինգի հատուկ նիստ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իրաքը 1.5 մլրդ դոլար է հատկացրել Բասրա-Հադիթա նավթամուղի նախագիծը մինչև Թուրքիա և Սիրիա հասցնելու համար։

Սուդանին հայտնել է, որ Բասրա-Հադիթա խողովակաշարի նախագիծը կնպաստի և կապահովի հում նավթի մատակարարումը Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ, ինչպես նաև Բանիյասի և Աքաբայի նավահանգիստներ։ Ըստ այդմ՝ որոշում է կայացվել ստեղծել հատուկ հանձնաժողով՝ նախագծի իրականացման համար։

Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտավորապես 5 մլրդ դոլար, Իրաք-Չինաստան համաձայնագրի համաձայն՝ ընթացիկ տարվա փուլի համար հատկացվել է 1.5 մլրդ դոլար բյուջե։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930