Բաժիններ՝

Քենիայում ավտոբուսի և երկու բեռնատարների բախման հետևանքով 19 մարդ է զոհվել

Քենիայի կենտրոնական հատվածում` մայրաքաղաք Նայրոբիից 120 կիլոմետր հեռավորության վրա` Գիլգիլ քաղաքի մոտակայքում, մայիսի 13-­ի առավոտյան ավտոբուսը բախվել է երկու բեռնատար մեքենաների. 19 մարդ է զոհվել:

«Այս առավոտ սարսափելի վթար է տեղի ունեցել: Տեղում զոհվել է 18 մարդ»,­հայտարարել է ոստիկանապետ Հասան Բարուան: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-­ն, ավտոբուսի ուղևորներից մեկը մահացել է հոսպիտալացվելուց հետո: Ոստիկանության վիճակագրական տվյալների համաձայն` Քենիայում ճանապարհատրանսպորտային պատահարներից ամեն տարի մոտավորապես 3000 մարդ է զոհվում: Բախումների հիմնական պատճառը վարորդների անզգուշությունն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031