ՕՐՕ դաշինքն անհետացել է քաղաքական ռադարներից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ընտրություններից հետո անհետացել է քաղաքական ռադարներից։ Ասում են՝ կարող է անգամ լուծարվել։ Դաշինքի ներկայացուցիչները քաղաքական time out-ի մեջ են։

Օրինակ՝ Արմեն Մարտիրոսյանը կամ չի պատասխանում զանգերին, կամ ասում է՝ ես քաղաքական արձակուրդի մեջ եմ։ Ստեփան Մարգարյանն էլ պատգամավորական գործերն է ավարտում՝ մինչև մայիսի 18-ը նրանք դեռ պատգամավոր են։ Երեկ, օրինակ, նա Եվրամիության ներկայացուցիչների հետ էր հանդիպում։ Բայց «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ հետընտրական թեմաներով չի ցանկանում խոսել։ Նա համաձայնեց, որ դաշինքն առանձնապես ակտիվ չէ, ասաց, որ մեկումեջ որոշ անդամներ հանդիպում են իրար՝ ոչ ավելին։ Սեյրան Օհանյանն էլ, որը երկրում չէր, կարող է տեղափոխվել Ռուսաստան։ Ըստ որոշ լուրերի՝ աշխատանքի առաջարկ է ստացել։ Մարգարյանը խոստացավ խոսել ավելի ուշ՝ մի քիչ անցնի, հետո։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031