Որ տնտեսությունները կլինեն աշխարհի ամենահզորները 2030թ.
Մասնագիտական ծառայություններ մատուցող ամենամեծ ընկերություններից մեկը՝ PricewaterhouseCoopers ընկերությունը, վերջերս հրապարակել է իր կանխատեսումները 2030թ. աշխարհի ամենահզոր տնտեսությունների վերաբերյալ։ Weforum.org-ը գրում է, որ զեկույցը, որը ստացել է «Երկարաժամկետ հայացք. ինչպես կփոխվի համաշխարհային տնտեսական կարգը 2050թ.» անվանումը, ներկայացրել է 32 երկիր` գնահատելով հզորության համարժեքությունը։
Այդ ցուցանիշը տնտեսագետների կողմից օգտագործվում է որոշելու համար տնտեսական արտադրողականությունն ու կյանքի պայմանները որոշակի ժամանակահատվածի ընթացքում։ Ընկերության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշ երկրներ մոտ են կրկին առաջատար լինելուն, բայց շատ տնտեսություններ էլ մեծ քայլերով առաջ են գնում, կամ՝ հակառակը։ Ստորև ներկայացված են այն տնտեսությունները, որոնք 2030 թվականին կունենան ամենամեծ կարողությունները՝ համապատասխան ցուցանիշերով։
32. Նիդեռլանդներ՝ $1.08 տրիլիոն
31. Կոլումբիա՝ $1.111 տրիլիոն
30. Հարավային Աֆրիկա՝ $1.148 տրիլիոն
29. Վիետնամ՝ $1.303 տրիլիոն
28. Բանգլադեշ՝ $1.324 տրիլիոն
27. Արգենտինա՝ $1.342 տրիլիոն
26. Լեհաստան՝ $1.505 տրիլիոն
25. Մալազիա՝ $1.506 տրիլիոն
24. Ֆիլիպիններ՝ $1.615 տրիլիոն
23. Ավստրալիա՝ $1.663 տրիլիոն
22. Թաիլանդ՝ $1.732 տրիլիոն
21. Նիգերիա՝ $1.794 տրիլիոն
20. Պաղեստին՝ $1.868 տրիլիոն
19. Եգիպտոս՝ $2.049 տրիլիոն
18. Կանադա՝ $2.141 տրիլիոն
17. Իսպանիա՝ $2.159 տրիլիոն
16. Իրան՝ $2.354 տրիլիոն
15. Իտալիա՝ $2.541 տրիլիոն
14. Հարավային Կորեա՝ $2.651 տրիլիոն
13. Սաուդիան Արաբիա՝ $2.755 տրիլիոն
12. Թուրքիա՝ $2.996 տրիլիոն
11. Ֆրանսիա՝ $3.377 տրիլիոն
10. Միացյալ Թագավորություններ՝ $3.638 տրիլիոն
9. Մեքսիկա՝ $3.661 տրիլիոն
8. Բրազիլիա՝ $4.439 տրիլիոն
7. Գերմանիա՝ $4.707 տրիլիոն
6. Ռուսաստան՝ $4.736 տրիլիոն
5. Ինդոնեզիա՝ $5.424 տրիլիոն
4. Ճապոնիա՝ $5.606 տրիլիոն
3. Հնդկաստան՝ $19.511 տրիլիոն
2. Միացյալ Նահանգներ՝ $23.475 տրիլիոն
1. Չինաստան՝ $38.008 տրիլիոն
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը