Իրանը նվաստացնում է Միացյալ Նահանգներին. Գերմանիայի կանցլեր
Իրանը նվաստացնում է Միացյալ Նահանգներին, իսկ նրանց հակամարտությունը դժվար թե շուտով ավարտվի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը,գրում է DW-ն։
«Իրանցիներն ակնհայտորեն ավելի ուժեղ են, քան սպասվում էր, և բանակցություններում ամերիկացիներն ակնհայտորեն իսկապես համոզիչ ռազմավարություն չունեն», – նշել է նա։
Մերցը հավելել է, որ իրանցիներն «ակնհայտորեն շատ հմտորեն են վարում բանակցությունները կամ շատ հմտորեն բանակցություններ չեն անցկացնում»։
Ըստ Գերմանիայի կանցլերի՝ նման հակամարտությունների խնդիրն այն է, որ դրանց մեջ պետք է ոչ միայն ներքաշվել, այլև կարողանալ դուրս գալ դրանցից։ Մերձավոր Արևելքում պատերազմը Գերմանիայի և Եվրոպայի գրպանին «հսկայական գումարներ» է նստում, այն «ուղղակիորեն ազդում է մեր տնտեսական ցուցանիշների վրա», հավելել է Մերցը։



