Նիկոլ Փաշինյանն ու նրա կուսակցությունը որևէ կապ չպետք է ունենան հայ ժողովրդի ապագայի հետ. Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրապարակել է «5 հարց՝ հաջորդ վարչապետին» խորագրով տեսանյութ, որտեղ կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պատասխանում է օրակարգային մի շարք հարցերի:
«Առհասարակ ինձ ոգևորում են հաջողությունները, հիմա՝ որ մենք կամաց-կամաց զարթնեցնում ենք հայ ժողովրդին. ժողովուրդը զգում է, որ մենք շուտով փոփոխություններ ենք բերելու:
Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը բացարձակ կապ և առնչություն չպետք է ունենան հայ ժողովրդի ապագայի հետ. Ում պետք էր հարգել Ցեղասպանության փաստը, նրանք բոլորը ցույց տվեցին իրենց հայրենասիրությունը:
Շեֆից շատ է վախենում. Բա որ Ալիևը ջղայինանա հանկարծ. Եթե մի մարդ իր խմբակով հարձակվում է Էջմիածնի վրա ,իր համար ի՞նչ կապ ունի՝ Արցախում քանի հարյուր եկեղեցի կքանդեն»,- իր զրույցում ասել է Սամվել Կարապետյանը:



