Բաժիններ՝

Վրաստանի ՊՆ-ն մտադիր է առաջին զորակոչն իրականացնել արդեն գարնանը

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Վլադիմիր Չաչիբայան ողջունում է բանակում պարտադիր զորակոչի վերականգնումը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Ինչպես նա հայտնել է լրագրողներին, մեկնաբանելով Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի կողմից պարտադիր զորակոչի չեղյալ հայտարարումը, «զորամասերում ստեղծվել էին որոշակի խնդիրներ»։

«Այդ պատճառով նորակոչիկների բանակ վերադարձը կարևոր նշանակություն ունի, քանի որ առաջին հերթին դա շատ արդյունավետ է։ Մենք մտադիր ենք լավացնել մինչ օրս գոյություն ունեցող համակարգը։ Նորակոչիկները կանցկացնեն նախնական ռազմական նախապատրաստություն, որը նման կլինի նրան, որը անցկացնում են մեր պրոֆեսիոնալ զինվորականները»,- ասել է Չաչիբայան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս