
Թուրքիայում ձերբակալվել է Քրդստանի բանվորական կուսակցության մարտիկ

Թուրքիայում Քրդստանի բանվորական կուսակցության մարտիկ է ձերբակալվել, որը փորձել է Սիրիայի Շանլըուրֆա շրջանից անցնել Թուրքիայի տարածք: Այս մասին հայտնում է թուրքական trthaber.com լատվական կայքը:
PKK ներկայացուցիչը ձերբակալվել է թուրքսիրիական սահմանին ծառայություն իրականացնող սահմանային անվտանգության ուժերի կողմից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր:
1980 ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում մոտ 50 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել