«Հայաստանն անհուսալիորեն հետ է մնում՝ Վրաստանի և Ադրբեջանի համեմատ». Սամվել Ֆարմանյան

Այսօր ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց վավերացնելու համար մի շարք երկրների հետ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրերին, մասնավորապես` Շվեդիայի Թագավորության, Հնդկաստանի, Գերմանիայի հետ:

ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի խոսքով` Շվեդիայի և Հնդկաստանի հետ առևտրային հաշվեկշիռը բացասական է, այսինքն` ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում, օրինակ` Հնդկաստանի դեպքում 200 մլն դոլարի արտահանում ենք, իսկ 57 մլն դոլարի ներմուծում: Նա նշեց, որ ներդրումների մասով ևս ցուցանիշը շատ ցածր է:

«Հայաստանն անհուսալիորեն հետ է մնում՝ Վրաստանի և Ադրբեջանի համեմատ»,- արձանագրեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ հավելելով, որ կառավարությունը, որ շեշտադրում է անում ներդրումների ներգրավման վրա, պետք է ապահովի նաև անհրաժեշտ բարենպաստ միջավայր:

ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանը նշեց, որ Հնդկաստանը Վրաստանում 400 մլն-ից ավելի ներդրում է արել այն դեպքում, երբ դեսպանատունը Թբիլիսիում չէ, Երևանում է. «Տարածաշրջանի ամենաարագ զարգացող երկրներից է, պետք է հասկանալ, թե ինչ դինամիկա կա»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս