«Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը». Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Վաշինգտոնի հետ այնքան, որքան դրան պատրաստ են ամերիկացի գործընկերները, հայտնում է RIA Novosti-ն։
«Այնքան, որքան Վաշինգտոնի մեր գործընկերները պատրաստ կլինեն զբաղվել մեր հարաբերությունների վերակենդանացմամբ և հարաբերություններից անել եզրակացություններ՝ փոխշահավետ երկխոսության ռեժիմում, երկխոսության, որի ընթացքում հաշվի են առնվում փոխադարձ հետաքրքրությունները»,- ասել է նա։
Պեսկովը հավելել է, թե Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը շահագրգիռ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորմամբ։