![](/banners/BeFunky-design.jpg)
«ՌԴ տնտեսությունը 2017թ. կաճի 1%-ով». Ուլյուկաև
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/tntesutyun-2.jpg)
ՌԴ տնտեսության աճը 2017 թվականին կկազմի 1%, 3 տարվա ընթացքում դինամիկան կբարելավվի։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով ՌԴ տնտեսական զարգացման ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևին։
«Մենք հաշվարկում ենք, որ հաջորդ տարի տնտեսական աճը կկազմի մոտավորապես 1 տոկոս, եռամյա հեռանկարում այն կկազմի 2-3 տոկոս»,- ասել է նա Իտալիայի գործարար շրջանակների հետ հանդիպմանը։
Այս տարվա հունիսին Ուլյուկաևը հայտարարել էր, որ երկրի ՀՆԱ-ն հաջորդող երեք տարում կաճի 4%-ով։