![](/banners/BeFunky-design.jpg)
Ճապոնիայում գետնի տակ է անցել ճանապարհի 30-մետրանոց հատվածը
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/867032.jpg)
Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքի ճանապարհներից մեկում գրունտի փլուզման հետեւանքով վիթխարի ձագար է գոյացել: Դրա երկարությունը կազմում Է 30 մետր, լայնությունը՝ 27 մետր, իսկ խորությունը՝ 15 մետր: Այս մասին հաղորդում է kyodo-ն:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ գրունտի փլուզման պատճառ կարող Էին դառնալ ստորգետնյա շինարարական աշխատանքները: Նշվում է, որ մերձակա շենքերը եւ քաղաքի՝ ոչ հեռու գտնվող օդանավակայանը հոսանքազրկված են: Ականատեսները պատմում են, որ արտակարգ պատահարի վայրի շրջանում գազի հոտ է զգացվում: Մերձակա տներից մարդիկ տարահանվել են: