Բաժիններ՝

Վրաստանի ՊՆ նախկին նախարարը դեմ է երկրում պարտադիր զորակոչի վերականգնմանը

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին մեկնաբանել է ներկայիս պաշտպանության նախարար Լևան Իզորիայի որոշումը՝ կապված երկրում պարտադիր զինվորական զորակոչի վերականգնման հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Խիդաշելիի կարծիքով՝ Իզորիայի հայտարարությունը զորակոչի խնայողության մասին չի համապատասխանում իրականությանը, իսկ նորակոչիկների որակը նախկինի պես բարձր չի լինի, և նրանց վրա կատարվող ծախսերը պարտադիր կավելանան։
Խիդաշելին չի բացառել, որ Իզորիան դա արել է դիտմամբ։

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան երեկ ներկայացրել է «100 օր և պաշտպանական ոլորտի ռազմավարական զարգացումը» զեկույցը։
Իզորիան հայտնել էր, որ ուժի մեջ է մնում Վրաստանի ԶՈՒ-ում ծառայության կարգը, սակայն զորակոչն անցկացվելու է նոր ձևով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս