Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնը քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը քվեարկել է Նյու Յորքում իր ամուսնու՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլիթոնի հետ, հայտնում է CNN հեռուստաալիքը։

Ընտրատեղամասի հարևանությամբ միանգամից հավաքվել է ընտրողների հոծ բազմություն, որոնք ցանկացել են լուսանկարվել դեմոկրատ թեկնածուի հետ։
Քվեարկելով՝ Հիլարի Քլինթոնը խոսել է ընտրողների հետ։ Նա հայտարարել է, որ հնարավոր նախագահությունը համարում է «մեծ պատասխանատվություն» իր համար ու «խոստանում է անել ամեն ինչ», որպեսզի այն հաջող լինի։

Համաձայն Fox News-ի վերջին հարցումների՝ Քլինթոնը առաջ է իր մրցակից հանրապետական Դոնալդ Թրամփից 4 տոկոսային կետով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս