Թրամփն առաջ է անցել Քլինթոնից Նյու Հեմփշիրի ընտրություններում
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը առաջատար է Նյու Հեմփշիր նահանգի երեք բնակավայրերում, որի ընտրողները ամենաառաջինն են քվեարկում նախագահական ընտրություններում, հայտնում է USA Today հեռուստաալիքը։
Թրամփը, հավաքելով ընտրողների 32 ձայները նահանգի 3 ոչ մեծ բնակավայրերում, առաջ է անցել իր մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնից։ ԱՄՆ նախկին պետքարտուղարին աջակցել է 25 մարդ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դիքսվիլ Նոտչ ավանի բնակիչները ավանդաբար առաջիններից մեկն են քվեարկում ԱՄՆ-ում, և իրենց ձայների մեծ մասը տվել են Հիլարի Քլինթոնին։ Դեմոկրատ թեկնածուի օգտին քվեարկել էր 4 մարդ, հանրապետական Դոնալդ Թրամփի՝ 2։
Ընտրատեղամասը պաշտոնապես բացվում է տեղի ժամանակով ժ. 00:00-ին և փակվում է ուղիղ 1 րոպե անց։
Ավելի վաղ արդեն հաղորդվել էր, որ ավելի քան 42 մլն ամերիկացի արդեն արտահերթ քվեարկության ժամանակ կատարել է իր ընտրությունը։