Դեկտեմբերի 20-ից Ադրբեջանում զինված ուժերի ամբողջ հրամանատարական անձնակազմի մասնակցությամբ Եռօրյա հավաք է անցկացվում: Հավքները գլխավորում է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Այս գիշեր կոլումբիական Aerosucre ավիաընկերության բեռնատար Boeing-727 ինքնաթիռ է կործանվել երկրի հարավում, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Մենք Իրանի հետ ունենք առևտրային հարաբերություններ և գրեթե չունենք ներդրումային հարաբերություններ։ Այս կարծիքին է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վերջին 28 տարվա մեջ Իրանը Հայաստանում 3 միլիարդ դրամից ավելի ներդրում չի արել։
Սիրիայի ազատ բանակի ջոկատները Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ լիակատար վերահսկողություն են սահմանել Էլ Բաբ-Հալեպ մայրուղու նկատմամբ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբին։
Մենք էլ մշտապես եղել ենք շիտակ և ազնիվ մեր հարաբերություններում և պատրաստ ենք այդպես էլ շարունակել: Օգտվելով առիթից՝ խնդրում եմ իմ խորին հարգանքն ու բարեմաղթանքները փոխանցել Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Հոսեյն Խամենեին: Բարով եք եկել Հայաստան:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Անկարայում սպանված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի հրաժեշտի արարողությանը, ինչի պատճառով նրա ամենամյա մեծ մամուլի ասուլիսը հետաձգվել է՝ տեղափոխվելով դեկտեմբերի 23-ին:
Պետդուման այսօր հայտարարություն է ընդունել՝ կապված Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետ, որտեղ դատապարտել է այդ հանցագործությունը, կոչ է արել համագործակցել ահաբեկչության դեմ և ուժեղացնել արտերկրում ռուսական դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը։
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան ողջունում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ հայտարարությունը Մոսկվայի հանդիպման արդյունքներով։
Վերլուծաբանները ենթադրություն են հայտնել, էր ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները արդեն 2017թ.։ Այս մասին հայտնել է Bloomberg-ի կողմից հարցված փորձագետների 55%-ը։
Վերջին տվյալների համաձայն՝ Իրկուտսկում կեղծ ալկոհոլի թունավորման հետևանքով զոհերի թիվը հասել է 58-ի։
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին երեկ իր թուրք գործընկեր Բինալի Յըլդըրըմի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի համար կարևոր նշանակություն ունի Թուրքիայի հետ ռազմավարական բնույթ կրող հարաբերությունների զարգացումը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»-ը։
«Տնտեսական ակտիվության ցուցանիշը շատ մշուշոտ ցուցանիշ է, որն ով ինչպես ուզենա, այնպես էլ կհաշվարկի։ Դրա համար որևէ մի այդպիսի բաղադրիչ գոյություն չունի, որ ցույց տա տնտեսության զարգացում կամ ոչ զարգացում։ Դա բստրած ինստիտուտ է, գիտենք՝ ում կողմից և ինչպես ստեղծվեց՝ ապակողմնորոշելու համար զանգվածներին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Հանրապետության Նախագահը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության վարչակազմին։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռուսական Lenta.ru կայքին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի, ներառյալ՝ Մոսկվայի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներին։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան հոկտեմբերին օգտագործել է այսպես կոչված «կարմիր հեռախոսը»՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև թեժ գիծը՝ նախազգուշացնելու Ռուսաստանին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու հետևանքների մասին։
Ընտրությունների ելած քաղաքական ուժերն այցեքարտի՝ անունների, կարգախոսի, լոգոյի, ուղեկից երաժշտության փնտրտուքների մեջ են։ Նիկոլ- Էդմոն-Արամ Զավենի դաշինքը քննարկում է մի քանի տարբերակ՝ «Մենք» դաշինք, որը կուղեկցվի Անուշ և Ինգա Արշակյանների «Մենք ենք՝ մեր սարերը» երգով, և Հրանտ Մաթևոսյանի «Կարևորը մենք ենք ու Ավստրիան» թևավոր խոսքով, կամ՝ «Հանուն Հայաստանի»։
Եկող տարի ձևավորվելիք նոր խորհրդարանում լինելու է Ջավախքը ներկայացնող ոչ թե երկու, այլ մեկ պատգամավոր։ ՀՀԿ-ում որոշել են, որ ջավախահայության քվոտան նոր խորհրդարանում պետք է մեկով պակասացնել։ Դա է պատճառը, որ ներկայումս սրվել են Շիրակ Թորոսյանի ու Տաճատ Վարդապետյանի հարաբերությունները։
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումն ստանձնել է Բեռլինի ահաբեկչության պատասխանատվությունը, ինչի հետևանքով զոհվել էր 12 մարդ, հայտնում է Reuters գործակալությունը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ամենայն վճռականությամբ դատապարտել Է Բեռլինում կատարված ահաբեկչական գործողությունը, որի հետեւանքով առնվազն 12 մարդ Է զոհվել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցում Չավուշօղլուն համոզմունք է հայտնել, որ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետևում կանգնած են գյուլենականները:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որպես ՀՀԿ ռեյտինգային ցուցակի «ներկայացուցիչ»: Այս առաջադրման հետ կապված երեկ «Փաստին» հետաքրքիր մանրամասներ հաղորդեցին:
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին 3 հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք.՝ արդյո՞ք 2017-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր փոխարեն մանդատ կստանա Ձեր որդին՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի վարչության պետ Արման Սահակյանը:
Հանրապետական կուսակցությունը որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին տեղերում ռեյտինգային ցուցակում մտցնել ոչ բոլոր մարզպետների անունները: Յուրաքանչյուր մարզում առանձին մոտեցում է պահանջում իրավիճակը: Քանի որ Տավուշում, Լոռիում եւ Գեղարքունիքում իշխող կուսակցությունը ձայների «պակասորդ» ունի, որոշել են հենց այդ տարածքներում դնել մարզպետների թեկնածությունները:
«Ամերիկյան ժողովուրդը պետք է ուշադրություն դարձնի, թե ինչ են ասում մեր հատուկ ծառայությունները, եթե, իհարկե, մեր հատուկ ծառայություններին՝ Կենտրոնական հետախուզական վարչությանը, Հետաքննությունների դաշնային բյուրոյին և մնացածներին, ուր աշխատում են արհեստավարժ մասնագետներ, ներառյալ հանրապետականներ, ավելի շատ են վստահում, քան ռուսներին»
Դոնալդ Թրամփն իր պայքարը նախագահի պաշտոնի համար սկսել է 2015 թվականի հունիսին, երբ հայտարարել է իր մրցավազքի մեջ մտնելու մասին, որը ոգևորություն էր առաջացրել նրա կողմնակիցների շրջան
«Բացառում եմ, որ Ռուսաստանը ցանկանա համագործակցել հենց Տեր-Պետրոսյանի հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Հայաստանը, ի դեմս Ադրբեջանի, չունի այն հարևանը, ում հետ կարելի է բանակցել: Ունի հարևան, որը դեռևս հուսով է խնդրի կարգավորումը իրականացնել ռազմական ճանապարհով` ապավինելով իր տնտեսական ռեսուրսներին: Պատգամավորն ընդգծեց, որ նույնիսկ այդ դեպքում ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի:
Եվրոպական միության երկրների ներքին գործերի նախարարները համաձայնության են հասել հրազենի նկատմամբ առավել խիստ կարգավորումներ սահմանելու հարցում: