Բաժիններ՝

Լիբիական ինքնաթիռի առևանգիչներն ազատել են պատանդներին

Մալթայում վայրէջք կատարած լիբիական Afriqiyah Airways-ի A320 ինքնաթիռի առևանգիչներն ազատ են արձակել բոլոր պատանդներին, հայտնում է Maltatoday պարբերականը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ վերջիններս համաձայնել են վայր դնել զենքն ու ազատել 118 ուղևորներին։

Պարբերականը հաղորդում է, որ պատանդները սկսել են լքել ինքնաթիռը։
Տեղեկություններ են հաղորդվում նաև այն մասին, որ Մալթայի փակ օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքը։

Ուղևորատար ինքնաթիռը ներքին չվերթ էր իրականացնում Սեբա քաղաքից Տրիպոլի, սակայն տեղի ժամանակով ժ. 11.32-ին վայրէջք էր կատարել Մալթայի օդանավակայանում։
Ինքնաթիռը առևանգել էին զինված մարդիկ, սակայն նրանց հստակ թիվը չի հաղորդվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031