Բաժիններ՝

Հայտնի է լիբիական օդանավի առևանգիչների պահանջը. ԶԼՄ-ներ

իբիական Afriqiyah ավիաընկերության A320 ինքնաթիռի առևանգիչները հայտարարել են, որ իրենք պատկանում են «Ալ-Ֆաթիհ ալ Ջիդադ» խմբավորմանը, հայտնում է տեղի նորությունների «Էլ-Բիլյադ» պորտալը՝ հղում կատարելով լիբիական աղբյուրներին։

Դրա տեղեկություններով՝ առևանգիչները պահանջում են բանտից ազատել Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդուն՝ Սեիֆ ալ-Իսլամին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ առևանգիչները, ամենայն հավանականությամբ, 2011թ. քաղաքացիական պատերազմի ժամանակ սպանված Քադաֆիի կողմնակիցներն են։

Լիբիական ԶԼՄ-ները, հղում կատարելով Լիբիայի ժամանակավոր կառավարության ներկայացուցչին, հայտնում են, որ վերջիններս պահանջել են «ճնշում գործադրել» լիբիական բանակի վրա և Բենղազի քաղաքից զինյալների դուրսբերման համար անվտանգության միջանցք ապահովել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031