Բաժիններ՝

Մահաբեր «Բոյարիշնիկի» գործով ադրբեջանցիներ են ձերբակալվել

Իրկուտսկում կեղծ օղու թունավորման գործի շրջանակում ձերբակալվածների թվում չկան «Բոյարիշնիկի» արտադրողներ, Interfax-ին հայտնել են Իրկուտսկի Լենինսկի շրջանային դատարանի ներկայացուցիչը։

Վերջինս նշել է, որ ձերբակալվածների թվում կրպակների սեփականատերեր են, որոնք վաճառել են սպիրտ պարունակող հեղուկը, նախկինում դատվածություն չունեցող կին վաճառողներ՝ երեխաների հետ, անգամ վարորդներ։

«Ոչ մի արտադրող չի ձերբակալվել»,- ասել է նա։
Գործակալության զրուցակիցն ասել է, որ ձերբակալվածների թվում կան Ադրբեջանի քաղաքացիներ, և նրանք դատարանում թարգմանիչներ են պահանջել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զանգվածային թունավորման գործի շրջանակում 13 մարդ է ձերբակալել։

Թունավորումից ընդհանուր առմամբ տուժել է 117 մարդ։ Մեթանոլը, որը եղել է «Բոյարիշնիկ» լոգանքի խտանյութի կազմում, շատ թունավոր է անգամ քիչ քանակության պարագայում։

Վերջին տվյալների համաձայն՝ «Բոյարիշնիկից» թունավորման հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031