
Իրավապաշտպանները Թուրքիայի ռազմաօդային ուժերին մեղադրում են Սիրիայի 88 բնակչի սպանության մեջ

Նվազագույնը 88 խաղաղ բնակիչ է զոհվել 2 օրում Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի շրջանին թուրքական ավիացիայի գործողությունների հետևանքով, հայտնել է Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների հարցով դիտորդական կենտրոնը։
Թուրքական զորքերն ու Անկարայի աջակցությունը վայելող սիրիացի ապտամբները մի քանի շաբաթ շարունակ փորձում են քաղաքից դուրս մղել ԴԱԻՇ-ի գրոհայիններին։
Նախօրեին Էլ-Բաբ շրջանում սպանվել է 16 թուրք զինծառայող։