Գագիկ Ծառուկյանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի՝ արտերկրում հանդիպելու առաջարկը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը վերջերս մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ արտեկրում հանդիպելու առաջարկը:
2015 թ. փետրվարից Ծառուկյանի և Քոչարյանի հարաբերությունները խիստ լարված են մնում, և կասկած չկա, որ Քոչարյանը ցանկանում է վերջնականապես պարզել՝ կա՞ միասին գնալու հնարավորություն, թե՞ ոչ: Քոչարյանի հետ հանդիպման առաջարկի մերժումը նշանակում է, որ Ծառուկյանն իրեն չի տեսնում Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմում, և նրա ծրագրերն այժմ բոլորովին այլ ուղղությամբ են:
Միևնույն ժամանակ, Ծառուկյանի ուշացող հայտարարությունը շարունակում է լարված պահել քաղաքական դաշտի գրեթե բոլոր սուբյեկտներին, առավելապես իշխանությանը, պրոքոչարյանական ուժերին, որոնք վստահ են, որ Ծառուկյանը վերջին պահին հրաժարվելու է վերադառնալու մտքից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։