![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանում 4 տղամարդ է մահացել անտիֆրիզ խմելու հետևանքով
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/friz92_vs.jpg)
Միանգամից 4 մարդ է մահացել Ռուսաստանի Հրեական ինքնավար մարզում անտիֆրիզ (հակասառուցիչ) խմելու հետևանքով։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչությունը։
Հաղորդվում է, որ զոհերից մեկն աշխատել է կենցաղային թափոնների ոչնչացման ոլորտում։ Հայտնաբերելով հեղուկով լի ապակյա տարան՝ վերջինս որոշել է, որ այն հնարավոր է խմել և հեղուկը հյուրասիրել է իր ընկերներին։
Շուտով տղամարդկանց մոտ առաջացել են միևնույն ախտանիշները՝ սրտխառնոց, թուլություն, շնչառության դժվարացում։
Տղամարդկանց կյանքը փրկել չի հաջողվել։ Քննիչները պարզում են կատարվածի բոլոր հանգամանքները։
Նախնական տեղեկություններով՝ հեղուկը հակասառուցիչ է եղել։ Այն ուղարկվել է քիմիական հետազոտության։