Բաժիններ՝

«ՌԴ-ն ցանկանում է Թրամփի և նոր վարչակազմի հետ կառուցել գործարար և կառուցողական հարաբերություններ». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակած հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը զգաց հասարակության տրամադրությունը, թեև ոչ ոք չէր հավատում, որ նա կհաղթի՝ «բացի մեզանից»։

Պուտինի խոսքով՝ ԱՄՆ գործող վարչակազմը իր դիրքորոշումը նախագահական ընտրություններում կառուցում էր մեղավորներ փնտրելով, ինչը «ստորացնում էր իրենց իսկ արժանապատվությունը»։

«Ի դեպ, Թրամփի օգտին չի քվեարկել 3 ընտրիչ, իսկ Քլինթոնի՝ 4։ Եվ այստեղ նրանք նույնպես պարտվեցին, նրանք բոլոր ճակատներում պարտվեցին և մեղավորներին այլ տեղում են որոնում։ Ըստ իս՝ դա ստորացնում է նրանց իսկ արժանապատվությունը։ Հարկավոր է պարտվել կարողանալ»,- ասել է Պուտինը։

Պուտինը հայտարարել է, որ ցանկանում է ԱՄՆ նորընտիր նախագահի և վարչակազմի հետ կառուցել գործարար և կառուցողական հարաբերություններ՝ հանուն երկու երկրների ժողովուրդների բարեկեցության։

«Ես շատ կցանկանայի, որ մենք և նորընտիր նախագահն ու Դեմոկրատական կուսակցության ապագա առաջնորդները կառուցեն գործարար կառուցողական հարաբերություններ, որպեսզի դա օգուտ տար և՛ Միացյալ Նահանգներին, և՛ Ռուսաստանի Դաշնությանը, և՛ երկու երկրների ժողովուրդներին»,- ասել է Պուտինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս