![](/banners/BeFunky-design.jpg)
Ինչպես է տեղի ունեցել Բեռլինի ահաբեկչությունը. The Guardian-ը նոր տեսագրություն է հրապարակել
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/ee88bf93db0388803f95443be564bed4.jpg)
Համացանցում տեղադրվել է բեռլինյան տաքսիներից մեկի ավտոռեգիստրատորի տեսագրությունը, որը Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառի ահաբեկչության ժամանակ անցել է այդ հատվածով, հայտնում է The Guardian-ը։
Տաքսու վարորդը հաճախորդի է սպասել կայսր Վիլհելմի եկեղեցու հարևանությամբ։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է բեռնատարը մեծ արագությամբ ներխուժում սուրբծննդյան տոնավաճառի մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Բեռլինի ահաբեկչության հետևանքով սպանվել է 12 մարդ։
Տեսագրությունը կարող եք դիտել այստեղ։