![](/banners/BeFunky-design.jpg)
Պուտինն Ասադին շնորհավորել է Հալեպի վերջնական ազատագրման առթիվ
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/putin_640x420.jpg)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին զինյալներից Հալեպի ազատագրման գործողության ավարտի առիթով: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Այս հաջողությունը հնարավոր դարձավ բոլոր նրանց համատեղ ջանքերով, ովքեր միավորվեցին Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ներկայիս փուլում պետք է կենտրոնանալ սիրիական ճգնաժամը բանակցային միջոցներով կարգավորելու գործընթացի վրա: