Թուրքիայում գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում իրավապահ մարմինները համաժամանակյա գործողություն են իրականացրել 57 նահանգում:
Հայ ազգային կոնգրես կուսակցության 2-րդ համագումարն ընտրելու է վարչության նոր կազմ: Նախկին 40 անդամների փոխարեն այս անգամ վարչության կազմում կլինի 35 անդամ:
ՀԱԿ-ականները շշուկով նշում են, որ այսօր նրա ելույթը ՀԱԿ համագումարում սենսացիոն է լինելու:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Կայսերիում դեկտեմբերի 17-ի վաղ առավոտյան իրականացված ահաբեկչության զոհերի թվի վերաբերյալ:
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ), ամենայն հավանականությամբ, ապրիլյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվելու է ՀԱԿ կուսակցության բաց ցուցակով (ռեյտինգային): Այս նպատակով նախկին անկուսակցական Հակոբյանը այսօր ՀԱԿ համագումարի ժամանակ կդառնա ՀԱԿ վարչության անդամ:
Թուրքիայի Կայսերի քաղաքում իրականացված ահաբեկչությունը նախնական տվյալներով խլել է 9 մարդու կյանք:
«Բացի արևելյան Հալեպից շուրջ 700 հազար հոգի պաշարված են 15 տարբեր շրջաններում, և նրանք խորհրդանշում են այս մտահոգիչ իրավիճակը: Բոլոր կողմերն էլ մեղավոր են մարդասիրական միջանցքների փակման հարցում»:
Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերի 17-ին նշում է ծննդյան 80 ամյակը:
Փարիզում 82 տարեկանում կյանքից հեռացել է Ֆրանսիայի հայ վետերանների ազգային ֆեդերացիայի նախագահ Անդրե Սեֆերյանը:
«Հայ ազգային կոնգրեսը կայացած քաղաքական ուժ է, Հայաստանի ամենակազմակերպված և ազդեցիկ ընդդիմադիր կուսակցություններից մեկն է: Կուսակցությունը լուրջ դերակատարում ունի մեր քաղաքական կյանքում և հետևողականորեն պայքարում է մեր երկրի ժողովրդավարացման համար»,- այսօր ՀԱԿ 2-րդ համագումարի ժամանակ հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Քիչ առաջ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հայտարարեց իր երկրորդ համագումարի աշխատանքների մեկնարկը, որին ներկա են շուրջ 390 պատվիրակներ, սակայն բացակայում է կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ և շտապօգնության մեքենաներ: Խոսվում է վիրավորների և զոհերի մասին: Ավտոբուսում եղել են նաև զինվորներ:
Արտաքին հարաբերությունների ոլորտում հայտնի մասնագետները նաև ընդգծում են, որ թուրք-ամերիկյան կապերը սկսել են երերալ՝ Ամերիկայում բնակվող հոգևորական գործիչ Ֆեթուլահ Գյուլենին արտահանձնելու շուրջ տարաձայնությունների պատճառով: Հաջորդ տարվա գլխավոր վտանգների շարքում են նշվում նաև քայքայիչ կիբերհարձակումները Ամերիկայի ենթակառուցվածքների վրա, ինչպես նաև հնարավոր ահաբեկչությունները Ամերիկայի տարածքում կամ դաշնակից երկրներում:
Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում ահաբեկչություն իրականացրած մահապարտներից մեկի ինքնությունը պարզվել է:
Թուրքիայի կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել:
«Ես դեռ ժամանակ ունեմ և այս ընթացքում կհետևեմ մարդկանց վարքին: Իմ այն տարիքը չէ, որ շուտափույթ որոշումներ կայացնեմ»,- հայտարարել է Հայաստանի գլխավոր պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը:
Այս պատասխանը տալիս Բիշարյանը թերևս մոռացել էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության կազմի մեջ են մտել 12 կուսակցություններ: Պարզապես դրանք այնպիսի կուսակցություններ են, որ նույնիսկ Բիշարյանն է մոռացել այդ մասին և կարծում է, թե իրենք էլի միայնակ են մասնակցում ընտրություններին։
Համագումարը ընտրելու է ՀԱԿ նոր վարչություն, որի մաս է կազմելու «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ Վերջինս ցանկություն ունի ՀԱԿ ցուցակով պատգամավոր դառնալ։ Հայտնի է նաև ՀԱԿ ցուցակի առաջինը․ Տեր-Պետրոսյանը առաջարկել է Մանուշակ Պետրոսյանին, սակայն վերջինս հրաժարվել է և ընտրությունը կանգ է առել Զոյա Թադևոսյանի վրա:
Այս չափանիշին Նաիրա Զոհրաբյանը, բնականաբար, չի համապատասխանում, ոմանք առաջարկում են Իրինա Քոչարյանին, բայց նրան ազգանունն է խանգարում։ Այնպես որ՝ ԲՀԿ-ում այս օրերին շատ ակտուալ է «շերշե լա ֆամ» ասույթը»:
Նախօրեին Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել այն փաթեթը, որը հնարավորություն կտա առաջիկայում ապահովել Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների՝ առանց վիզայի մուտքը Եվրամիության տարածք։
Թուրքիայի Շիիրթի նահանգի տեղական ինքնակառավարման մարմիններում ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների ընթացքում ձերբակալվել են երկու գավառապետեր:
«Նախընտրական պայքարի ընթացքում Դոնալդ Թրամփը դարձել էր այնքան մեծաթիվ կատակների թիրախ, որքան՝ մինչ այդ ոչ մի թեկնածու»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նշում է վերլուծաբան Ռոբերտ Լիհթերը.:
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ դեսպան Դանիել Բաերը ԵԱՀԿ մշտական խորհրդում կրկին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին վերջ դնել մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումներին:
Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հիմնադիր դ-ր Գարո Արմենը, պատվավոր նախագահ Թոնի Շաֆրազին, օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, «էմմի» և «Թոնի» մրցանակների դափնեկիր դերասանուհի և երեկոյի վարող Անդրեա Մարտինը և շատ ուրիշներ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF)՝ Նյու Յորքում անցկացված 13-րդ ամենամյա դրամահավաք-երեկոյի 400 հյուրերից էին։
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի սեփական ընկերությունը (Trump Organization) դադարեցնում է Ադրբեջանում իրականացվող նախագծերի լիցենզավորված պայմանագրերը:
Չինական ռազմածովային ուժերը Հարավչինական ծովի միջազգային ջրերում որսացել են ամերիկյան դրոնսուզանավը:
«Անշարժ գույքի շուկան առողջանում է, ուստի պետք է թույլ տանք, որ այն շարունակի զարգանալ»,- ասում է Անշարժ գույքի գործակալների ազգային միության ավագ տնտեսագետ Լոուրենս Յանը։
Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ պլատֆորմի ստեղծման փորձը կոմեդիա է հիշեցնում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նրա այցը Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների միջև ձևավորվա ծ սերտ ու արդյունավետ փոխգործակցությունը խորացնելու, ժամանակակից մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելու տեսանկյունից:
«Իսրայելի Հանրապետությունը պետք է պաշտոնապես փոխի իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ» պահանջով ստորագրահավաք է սկսվել www.change.org