Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը

Աբու Դաբիում մեկնարկել է  Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Ըստ տարածված տեսանյութի՝ հանդիպմանը հայկական կողմից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Ադրբեջանական կողմից ներկան են ԱԳ նախարար Ջեյրուն Բայրամովը, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։

Փետրվարի 4-ին Փաշինյանն Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։

Տեսանյութեր

Լրահոս